Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը։ Չնայած բացահայտ չեն ասում, բայց համակարգի ներդրումը մեկ հիմնական նպատակ ունի՝ հնարավորինս քիչ մարդու սոցիալական նպաստ տալ։ Ներդրումից հետո, հազարավոր, եթե ոչ՝ տասնյակ-հազարավոր ընտանիքներ կզրկվեն նպաստ ստանալու հնարավորությունից։