Գյումրեցի ֆերմեր Գևորգ Ավագյանը վստահ է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և մյուս կալանավորված անձանց նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է. այստեղ կասկած լինել չի կարող։
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ըստ էության բանակցություն գոյություն չունի, քանի որ բանակցություն նշանակում է, որ ամեն կողմը գոնե պաշտպանում է իր շահերն ու տեսակետները։ Բայց հայկական կողմը, ըստ նրա՝ աշխատում է ամեն ինչ անի, որպեսզի բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որ հանկարծ պատերազմ չլինի։
Մենք այսօր իսկապես գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, որն առնչվում է և՛ ազգային ինքնությանը, և՛ հասարակության պառակտվածությանը, և՛ աշխարհաքաղաքականությանը, և՛ մեր սփյուռքին. սա գալիս է փաստելու, որ մենք գործ ունենք համահայկական ճգնաժամի հետ, երբ ունենք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց չունենք դրանց լուծման շուրջ համախմբում։