Ի՞նչն է դրդում Անդրանիկ Քոչարյանին դեպի նոր արկածներ՝ վաղեմի փառքի կարո՞տը, անխռով ծերություն ապահովելու հո՞գսը, թե՞ խարդավանքների չմարող եռանդը։ Վստահ եմ՝ բոլորը միասին։ Այս բացառիկ ընդունակ սնափառ ինտրիգանը հետ չի կանգնի իր ու մերձավորների կենսական կարիքները հոգալու նպատակից՝ թեկուզ հերթական, բայց վերջին անգամ գահավիժելու վտանգին ենթարկվելու գնով:
«2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ամբողջ բնակչությունը տեղահանվել է ՀՀ, ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ՔԿ-ի կողմից, տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել է տարբեր վարույթներ՝ հասկանալի պատճառներով։ Այդ նախաձեռնված թվով երեք վարույթի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահը հարցաքննվել է և չի խուսափել որևէ հարցաքննությունից»։
«Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ քիչ, որը եղել է Ռուսաստանի որոշումը։ Ռուսաստանն է որոշել զենք-զինամթերք չմատակարարել։ Մինչ այսօր էլ չեն մատակարարել»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։
Այս տարվա փետրվարի 10-ին ազդարարվեց «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ի գործունեության մեկնարկի մասին: Հենց այդ օրը Դատական իշխանություն վերանվանված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով հրապարակվեց մի տեսանյութ, որն ավելի ուշ մասնագիտական ու լրագրողական շրջանակները պիտի անվանեին խայտառակագույն:
«Միանգամից արձանագրենք, որ ինքն իմ մեղադրանքներն այդպես էլ չհերքեց այդ առումով, սա միանշանակ է»,- այս մասին այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ ինքը վերջերս Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը ունեցած զինամթերքի ու անձնակազմի միայն 50 տոկոսն է օգտագործել»։