«էդ միլիարդների զենքը, որ ասեց՝ Ադրբեջանին հանձնել են, ի՞ր բերածն էր». Սերժ Սարգսյան

«Միանգամից արձանագրենք, որ ինքն իմ մեղադրանքներն այդպես էլ չհերքեց այդ առումով, սա միանշանակ է»,- այս մասին այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ ինքը վերջերս Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը ունեցած զինամթերքի ու անձնակազմի միայն 50 տոկոսն է օգտագործել։ Փաշինյանն էլ իր հերթին անդրադարձել է այդ մեղադրանքին, ասելով, որ այդ օրերին ոչ միայն զենքի խնդիր չի եղել, այլև, որ որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերի պահեստը թողել և փախել են, ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանի այդ հայտարարությանը։

Շարունակելով միտքը՝ Սերժ Սարգսյանն ասաց.

«Բա ինքն ինչո՞վ էր զբաղված այդտեղ, այդ որ բոլորը մեղավոր են, զինվորականները մեղավոր են, հրամանատարները, Հայաստանի տղամարդիկ բոլորը մեղավոր են, բոլորը մեղավոր են, բա իր փեշակն ի՞նչ էր, ի՞նչ էր անում։ Հիշո՞ւմ եք, որ Տավուշում միջադեպ կա, նույն ինքը դա համարում էր հաղթական մարտեր և կուրծք էր ծեծում, դոշ էր ծեծում՝ այսպես ասած, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատարն է, ու հետո մեկ անգամ էլ կրկնեց, թե հանկարծ չշփոթեք։ Չենք շփոթում, գերագույն գլխավոր հրամանատարը նրա համար է, որպեսզի հարցազրույցներ տա՞։ Այդտեղ մի շատ կարևոր բան էլ է ասել, ասաց, որ միլիարդների զենք է, չէ՞, հանձնել Ադրբեջանին, բա այդ ո՞ւմ բերածն է այդ միլիարդների զենքը, իրե՞նք էին այդ երկու տարում միլիարդների զենք-զինամթերք բերել։ Ինքը դրանով ի՞նչ ասաց, ասաց հետևյալը, որ մինչև 2018 թվականը հայկական բանակը իր սպառազինությունների մի զգալի մասը ցուցադրում էր իր քաղաքացիներին և ցույց էր տալիս, թե մենք ինչպիսի բանակ ունենք, իսկ ինքն այդ ամբողջը հանձնեց Ադրբեջանին և Ադրբեջանի ղեկավարը ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենից, ոչ թե զինվորից։

Վայ հրամանատարներ, փոխեիր այդ հրամանատարներին, մինչև այդ փոխեիր, ընդհակառակը՝ գլխատել ես բանակը»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս