Ի՞նչ է իրական ապաշխարությունն ու ինչպե՞ս գտնել դեպի կատարելություն տանող ճանապարհը. ներկայացնում են եկեղեցու հայրերը: «Ասում են՝ փրկվելը դժվար է, բայց և ամոթ է ու աններելի, եթե չփրկվես քեզ տրված բոլոր հնարավորություններից հետո». Հովհան Ոսկեբերան «Ապաշխարությունը վերադարձ է հակաբնական վիճակից՝ բնականի, սատանայից՝ Աստծուն». Հովհաննես Սանդուղք «Ապաշխարությունն այնտեղ տանող աստիճաններն են, որտեղից որ ընկանք». Եփրեմ Ասորի […]
Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում:
«Աննշան իրադարձություններից բարկանալը հատուկ է փոքրոգի մարդկանց: Բարկացողը չարի խաղալիք է և դևերի արհեստանոց: Ով ցանկանում է նվաճել բարկացողին, թող վեհանձնությամբ կրի վիրավորանքները և շատ փոփոխություններ կտեսնի, իսկ եթե զայրույթից պարտված՝ փորձի հակառակորդին ետ մղել հավասար զենքով, ապա կտեղափոխվի անվերջանելի պատերազմի մեջ» (սբ. Հովհան Ոսկեբերան):