Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից պետության բռնազավթման մասին գնահատականները մնում են հռետորաբանության հարթությունում: Մարդիկ դրանք ընկալում են որպես լղոզված որակումներ՝ չգնահատելով պետության բռնազավթման վտանգավորությունը: Պետության բռնազավթումը որևէ խմբի կողմից պետական ինստիտուտների նկատմամբ վերահսկողության հաստատումն ու դրանց ծառայեցումն է սեփական նպատակներին: Այն, ինչ կատարվում է Հայաստանում: Օրինակները՝ մեկը մյուսից ցայտուն:
«Ապօրինի գույքի վերադարձը» Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել իշխանությունը պահպանելու համար։ Նրա համար միևնույն է, որ այս ընթացքում իր գործողություններով ամեն ինչ անում է Հայաստանն «ապօրինի գույքի» վերածելու համար, որն Ադրբեջանն օկուպացնելու (քարոզչական հարթությունում՝ «վերադարձնելու») է նույն՝ «հատիկառհատիկ» սկզբունքով։
Քաղաքական պատասխանատվության բացակայությունը՝ առաջին հերթին նպաստելով իշխանության այլասերմանը, միևնույն ժամանակ մթնոլորտային ազդեցություն է ունենում նաև ողջ քաղաքական համակարգի վրա։