«Հեծանիվը կյանք է», «Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները՝ ստորագրելով ԼՂ-ի ինքնալուծարման փաստաթուղթը», «10-րդ դասարանի պատմության դասագիրք չունենք. դա անելու ենք թղթապանակի միջոցով»,
Որոշումների կայացման այս սխեմայի նկարագրության կողքին Նիկոլ Փաշինյանի անվան հիշատակումն ինքնին արդեն իսկ ծիծաղ է առաջացնում, նույնը վերաբերում է նաև նրա թիմին, որում, եթե անգամ կան պահանջվող ինտելեկտ ունեցողներ, չեն համարձակվում հակառակվել «շեֆին» և գլխի անդեմ շարժումներով հավանության են արժանացնում նրա ցանկացած որոշում, եթե անգամ գիտակցում են դրա կործանարարությունը։
Հայաստանում արժեքների, արժեհամակարգի դեմ հետևողական, մեթոդական պայքարն ունի շատ որոշակի նպատակներ։ Այդ դեգրադացիան, որ իրականում հասնում է արժեքների պղծման, իրականացվում է իշխանության կողմից, անձամբ Նիկոլ Փաշինյանի անմիջական-քարոզչական մասնակցությամբ ու հրահանգավորմամբ։ Հայրենիք, պատմություն, կրոն, եկեղեցի, հիշողություն, ինքնություն․․․ սա իշխանության կողմից թիրախավորված հասկացությունների ոչ ամբողջական, սակայն հիմնարար, համակարգաստեղծ նշանակություն ունեցող արժեքների ցանկն է։