«Ադրբեջանում կա հաստատված տևական վարչական պրակտիկա․ այնտեղ գտնվող հայերը ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ընդ որում, դրանց ինտենսիվությունն ու մեթոդները դինամիկ են»,- 168․am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի խոշտանգման միջադեպին անդրադառնալով՝ այսպես արձագանքեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։