ՀՀ-ում հետընտրական իրադարձությունների ֆոնին հունիսի 14-ին ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով Հայաստան էր ժամանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Դիլիջանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
Մոտ մեկ շաբաթ է՝ հայկական սոցցանցերում քննարկվում է 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ գնդապետի զինվորական կոչում ստանալու փաստը, թե այն հակասում է խաղաղության օրակարգին: Իսկ տեղեկությունը շրջանառության էին դրել ադրբեջանական սոցցանցային և լրատվական ոչ այնքան հայտնի աղբյուրները, ինչը Բաքվի առաջատար քարոզչական լրատվամիջոցներում տեղ չէր գտել: