Երեկվանից Թուրքիայից ու Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանի հասցեին գովեստի խոսքեր են հնչում։ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչն ասել է, որ «Նիկոլ Փաշինյանը մտածում է հայ ժողովրդի ապագայի մասին, ուստի հայ ժողովուրդը պետք է համախմբվի նրա շուրջ»։ Թուրքիայի նախագահն էլ ոգևորում է ՀՀ օրվա իշխանություններին՝ ասելով, որ պետք է ձերբազատվեն երրորդ երկրի և սփյուռքի «վնասակար» ազդեցությունից։