Ըստ Հակոբ Բադալյանի մեկնաբանության՝ Փաշինյանի գլխավորած Հայաստանը շարժվում է դեպի Ադրբեջանի ռազմավարական նարատիվները և Ադրբեջանի ղեկավարության սահմանած նշաձողերի կատարումը։
«Չեմ կարծում, որ այդ այցում ուրախության մթնոլորտ լիներ, որովհետև աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, տասնյակ-հազարավոր զոհեր են եղել, ի՞նչ ուրախության մասին կարող է խոսք լինել։ Հա, քաղաքական ժպիտներ, կարող է, եղել են, բայց չեմ կարծում, որ դրան պետք է քաղաքական բովանդակություն տալ։