Ես կարող եմ զուսպ ապրել, բայց իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, որ ուզում է ամեն օր նոր մի բան հագնել։ Մեր ամբողջ ողբերգությունը բոլոր բնագավառներում դարձել է ստամոքս, շոր ու կոշիկ, ինքնաթիռի տոմս։ Բա մենք ո՞նց ենք մտածում, որ մեզ պետք է հարգեն, սրտները ցավի մեր տարածքային, մարդկային կորուստների համար։ Մեր որկրամոլ վիճա՞կը պետք է հարգեն։
Վստահաբար՝ առիթներ կլինեն գլուխներս բարձրացնելու, բայց այսօր գլխահակ ենք ու պիտի փորձենք փնտրել այդ առիթները, որպեսզի կարողանանք նայել միմյանց աչքերին, գլուխներս բարձրացնել ու կանգնել մեր հողի համար։
Մասոնները գործածում էին ու մինչեւ օրս գործածում են զանազան հնարքներ ու խորամանկութիւններ՝ արդարացնելու իրենց գաղափարները: Մարդկանց ջանում են համոզել, թէ դիակիզումը թաղումից աւելի առողջապահական է, քանի որ թաղումը կարող է առաջացնել հողի, օդի կամ ջրի ապականութիւն: