Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով Բաքվի «դատավարությունն» իրականում Հայաստանի Հանրապետության դեմ է՝ և՛ Արցախյան առաջին պատերազմի, և՛ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի, և՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և անգամ ոչ պատերազմական պայմանների համատեքստում:
9 տարի առաջ այս օրերին Ապրիլյան պատերազմն էր, և 2016 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը խնդրել էր մարտական գործողությունների դադարեցում։ Այս մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում խոսել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Այլ հարց է, որ հրադադարից հետո Ադրբեջանը չի պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Մարտի 13-ին հրապարակված թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է. ««Արևմտյան Հայաստանը» Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր»:
Մարտի 6-ին Բաքվի դատարանում Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն է արդեն ցուցմունք տվել։
Ավելի քան երեսուն տարի մեր անվտանգության երաշխավորը, մեր ժողովրդի հպարտությունը՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը, գոյություն չունի։ Սեպտեմբերի 19-ին կենաց-մահու պայքար մղելով՝ Պաշտպանության բանակի մարտիկներից շատերը տվեցին իրենց պատվո մարտը։ Ու այս շրջագծում կատարվեց ամենաամոթալին՝ ՊԲ հերոսական ճակատամարտը տեղի ունեցավ առանց ՀՀ զինված ուժերի գործակցության և աջակցության, դավաճանված ու մենակ մնացած։
Երեկ 168.am-ը՝ «Ով է իրականում ստորագրել ՊԲ կազմալուծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տակ, ով պիտի որոշեր ՊԲ սպառազինության ճակատագիրը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ մի շարք փաստեր է ներկայացրել այս առնչությամբ: Շարունակելով այս թեման՝ ներկայացնենք ևս մի քանի փաստ ՊԲ կազմաքանդման վերաբերյալ, ինչը ՀՀ իշխանությունները և իշխանամերձ շրջանակները գցում են միայն Արցախի վերջին իշխանությունների գրպանը: