«Ասադը դրանից հետո դիմացավ ևս 10 տարի, ինչ-որ պահից նրան համոզեցին, որ կարելի է ունենալ բարիդրացիական հարաբերություններ թուրքերի հետ, և եղավ այն, ինչ եղավ: Ասադն ամենաերկար դիմակայած ղեկավարներից էր, որը շատ դաժան գին վճարեց նրա համար, որ մտածեց՝ Թուրքիայի հետ կարելի է ունենալ նորմալ հարաբերություններ»:
ԱՊՀ հարթակի միջոցառումների մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա տարբեր առանձնահատուկ ուշադրության են արժանացել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջճգնաժամը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱՊՀ մյուս ղեկավարների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է նաև ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Իսկ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։