168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի կազմում Արցախը որևէ կարգավիճակ չի ունենալու։ Այսինքն՝ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար ու տարբեր առիթներով կրկնում է, թե Արցախի հարցով Ադրբեջանի հետ պետք է բանակցեն արցախցիները, բայց դրսում միջազգային հարթակներում և հարցազրույցներում, ըստ էության, ընդունում է թշնամու պնդած խոսքն ի գիտություն։