Նախորդ տարի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար ուժի մեջ մտան նոր դրույքաչափերը։ Սահմանվեց, որ «Ա» գոտում 1 ժամ կայանելու համար վարորդները կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար` 2000 դրամ, 1 շաբաթվա համար` 5000 դրամ, իսկ 1 ամսվա համար` 18.000 դրամ։ 1 տարվա համար կայանելու համար սահմանվեց 160.000 դրամ։ Ի սկզբանե քաղաքային իշխանությունը հայտարարում էր, որ այդ քայլին գնացել է, որպեսզի բեռնաթափի Երևանի կենտրոնը։
Պատկերացնելու համար ասենք, որ 2022թ. «կարմիր գծերից» մուտքերը կազմել էին 680 միլիոն, իսկ 2023թ.՝ 960 մլն դրամ։ Երկու տարում՝ 1 մլրդ 640 մլն դրամ. մի փոքր ավելի շատ, քան միայն այս տարվա ութ ամիսներին։ Մինչդեռ՝ ժամանակին, երբ կտրուկ բարձրացնում էին ավտոկայանատեղիների վճարները, կոկորդ էին պատռում, թե նպատակը փող հավաքելը չէ, նպատակը քաղաքը բեռնաթափելն է։