Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) աշխատանքային օրվա ավարտին հաղորդագրություն հրապարակեց, որում երկու, մեկը մյուսից աղաղակող տեղեկություն կար:
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ իր շռնդալից, կայծակնային մուտքից հետո սկսել է դատավորների ճանաչողական գործընթացը՝ հասկանալու համար՝ ինչպես և որ ուղղությամբ մոտենա նրանց: Եվ եթե, օրինակ, նրա նախորդը Սերգեյ Չիչոյանից առաջ՝ Գագիկ Ջհանգիրյանը, բավարարվում էր դատավորներին տարատեսակ թե՛ անձնական, և թե՛ համակարգային փոփոխությունների խոստումներով, որոնցից կատարում էր միայն առաջինը, Կարեն Անդրեասյանը, բացի խոստումներից, որոնք արդեն իսկ տվել է դատավորների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ, նաև մերձեցման երեկոներ է կազմակերպում:
Իր աշխատասենյակի մուտքի մոտ վերջինս տեղադրել է մետաղական դետեկտոր, և ԲԴԽ անդամները, օրինակ, նախագահի աշխատասենյակ մտնելիս պետք է անպայման անցնեն այդ սարքի միջով: Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամներին դիտարկում է՝ որպես պոտենցիալ ահաբեկիչներ: