Թե որտեղ սխալվեցինք, գնահատականները, կարծում եմ, ժամանակն ու պատմությունը կտան: Արցախի ժողովուրդն այսօր իր ինքնորոշման համար կրում է ծանր զրկանքներ: Չենք հանձնվում, որովհետև այս ամենով հանդերձ, աշխարհին մենք ասում ենք՝ հայրենիք ունենալու համար պատրաստ ենք այս զոհողություններին: Այսինքն, մեր հայրենակիցներն իրենց անկոտրում կամքով պայքարում են իրենց իրավունքի, ձայնի իրացման և ինքնորոշման համար, դիմակայելով պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամին: