ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը դեռ վկաների հարցաքննության փուլում է: Ավելի վաղ գրել էինք, որ վկաների թիվը 23 է, որոնց թվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Այս և այլ անվտանգային հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Բայց նախքան այդ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հարկ է համարել նշել, թե 2025 թվականի հունվարին հրապարակված իրենց առաջին զեկույցում տեղ գտած գնահատականները և կանխատեսումներն անցնող տարում ապացուցել են իրենց ճշգրտությունը:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ Արցախի օկուպացված տարածքներն իր խոսքում համարել է Ադրբեջանինը: