Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով դատական նիստը: Այս գործով առաջին նիստը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 9-ին: Քննարկվել էին մեղադրյալների խափանման միջոցի փոփոխության՝ պաշտպանական կողմի միջնորդությունները: Դատարանը որոշել էր նրանց կալանքի ժամկետը երկարացնել ևս 3 ամսով: