«Հենց հիմա թխվող նախագծեր կան, և մենք շեշտը դրել էինք, որ հենց արցախցիներին ներգրավենք ծրագրում, որովհետև շատերն ինչ-որ գաղափարներ ունեն, բայց չգիտեն՝ ինչպես գումար ու աջակցություն գտնեն, թեպետ այստեղ միայն գումարի հարց չէ, մարդուն կարող ենք օգնել խորհրդատվությամբ։ Մոտ ապագայում «ռեԱրմենիայի»-ով կտեսնեք արցախյան հետաքրքիր ծրագրեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով «ռեԱրմենիա»-ի հետ համագործակցության և տարվա անելիքների մասին։