Ընտրություններից առաջ՝ իշխանությունները որոշել են հիմա էլ առողջության «ֆիկտիվ» ապահովագրությամբ խաբել քաղաքացիներին։ Իբր ապահովագրություն են ներդնում՝ բժշկական ծառայությունների 70 տոկոսը դուրս են թողել ապահովագրությունից։
Ստացվում է՝ քաղաքացիները փաթեթները ձեռներին պիտի սպասեն, թե երբ պատրաստ կլինի առողջապահական համակարգը, որպեսզի կարողանան օգտվել իրենց հասանելիք բժշկական ապահովագրությունից։