«Առաժմ ոչինչ պարզ չէ, մենք դեռևս չգիտենք, թե իրենք վերջնական ինչ են որոշելու։ Առայժմ որևէ ազդանշան չկա, որ նրանք ընդառաջ են գնացել մեր արտահայտած դիրքորոշմանը։ Սպասում ենք օրենքի լրամշակված տարբերակին, քանի որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել է մի քանի հարյուր էջի սահմաններում տարատեսակ դիտողություններ, որոնք եկել են և՛ ԳԱԱ ինստիտուտներից, և՛ բուհերից, և՛ արտերկրի մեր գործընկեր-գիտնականներից։ Հիմա չկա վերջնական լրամշակումը, որպեսզի դրա շուրջ տեղի ունենա քննարկում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Իշխանյանը։
«Մեր տղաները Բաքվի բանտերում ենթարկվում են ամենավերջին ստորացումներին, խոշտանգումներին, բայց իշխանությունը լուռ է։ Հիշում եք, որ ադրբեջանցի զինվորներ անցան մեր կողմ, պահակին սպանեցին, ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը, այդ զինվորներին վերցրեց ու հանձնեց Ադրբեջանին։ Նա ո՞վ դարձավ, որ հային սպանողին հանձնի Ադրբեջանին ու փոխարենը չպահանջի որևէ հայ գերու։ Ո՞վ է տեսել երկրի ղեկավարն իր քաղաքացուն թողած, թշնամուն պաշտպանի, սա հազվադեպ բան է։
«Իմ երեխան հող է պահել։ Մեր ղեկավարներ ներկայացող մարդիկ երբեմն այնպես են իրենց պահում, այնպիսի բաներ են հրապարակում, որ տանել չեմ կարողանում։ Բոլորս էլ կարգավիճակ ունենք, յուրաքանչյուրն իր կարգավիճակում պետք է իրեն պահի, սակայն կան մարդիկ, որ իրենց վատ են պահում՝ թեթևսոլիկի նման։ Այդ մարդկանց վրա պատերազմը, այսքան կորուստները որևէ հետք չեն թողել»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի շուրջ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը։
168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ բնակչության շրջանում ամեն դեպքում խուճապը կա, քանի որ թշնամին գյուղի վերևում նստած է։