«Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ իշխանություն չի՛ կարող վախեցնել մեզ։ Նա ոչ մի իրավունք չունի եկեղեցու ներքին գործերի մեջ մտնելու, կաթողիկոս փոխելու, նոր կաթողիկոս նշանակելու․ դա իր գործը չէ՛։ Մենք նրան զգուշացնում ենք՝ թող զգույշ լինի, իր խոսքերն ու արարքները միայն մեր դեմ չեն, այլ Աստծո դեմ են։ Աստված համբերություն ունի, և կարող է մեկ անգամ այնպես անել, որ ընդհանրապես իր կործանումը և, դժբախտաբար, Հայաստանի կործանումը տեղի ունենա իր ձեռքերով։ Թող ուշադիր լինի»:
«Մենք նախընտրական պայքարի մեջ մտանք ստանդարտ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով, բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում լսեցինք ժողովրդի խոսնակներին՝ գերդաստանների մայրերին, հենց նրանց շնորհիվ հաղթեցինք 2021 թվականի ընտրություններում»:
«Ես չեմ սիրում պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը, որ բերեցին ընտրական ցուցակներում էլ ներառեցին, թե՝ ընտրական ցուցակներում ամեն երրորդը պետք է լինի կին: Դա սխալ է. ամեն պրոֆեսիոնալ պետք է լինի իր տեղում, և պարտադիր չէ՝ խորհրդարան բերել կանանց, որոնք չգիտեն՝ այնտեղ ինչի համար են»:
Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ է, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: