Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով և հասկանալ, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին անհրաժեշտ այս «միջանցքը»։ Ըստ նրա՝ հարցի պատասխանը պարզ է՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բացելու 2-րդ ճակատ։
«Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի համար չի խաղում, այլ այս խաղի մեջ շատ ավելի մեծ խաղ է դիտարկում, ամեն ինչ մանրուքների մեջ է։ Կրկնում եմ՝ այս ամենի մեջ որևէ դրական բան մի սպասեք, որովհետև բանակցությունների սեղանի շուրջ պարտվածը հերթական անգամ «ծեծ» է ուտելու»: