Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից՝ փոփոխություն կատարելոով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում: «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» օրենքի ցանկում։ Մինչև 2013 թ.-ը ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: