«Չեմ հասկանում՝ ի՞նչն է այստեղ անհասկանալի, հետևապես, Մարիա Կարապետյանի ասածը տեղավորվում է հերթական մոլորությունների համատեքստում։ Դա քաղաքական ժանգլյորություն է և ոչ տաղանդավոր. ինչպես անում են, գցում են իրենց ոտքերին,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով,- Լավ, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է այս ու հայանպաստ այս թեզերը, հայկականությունը ես պաշտպանեմ ոչ թե ադրբեջանցիներից, այլ Մարիա Կարապետյանից»։
Հայոց ցեղասպանության ժխտման հարցը, իսկ իմ ընկալմամբ, Փաշինյանի՝ Շվեյցարիայում արած հայտարարությունները հենց ժխտման մասին էին, այժմ օրակարգ է բերվել բազմաթիվ վտանգավոր հարցերից հայ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար. օրինակ` փորձում են ուշադրություն շեղել սահմանագծման և սահմանազատման այն գործընթացից, որը պատրաստվում են իրականացնել Տավուշի մարզում:
«Բայց այս իշխանության օրոք մենք միայն կորցնում ենք։ Նույն պատմությունը խաղաղության պայմանագրի հետ է։ Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրում, որովհետև մեղք է այն խաղաղության պայմանագիր անվանել, սահմանազատման մասին բան չի լինելու, գերիների հետ կապված բան չի լինելու, տրանսպորտային հանգույցների, ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցի զինյալների մասին բան չի լինելու։ Բա ՀՀ շահերի տեսանկյունից ընդունած այդ դատարկ փաստաթուղթն ընդունում եք, ի՞նչ անեք։