Պարզ է, որ Փաշինյանը գիտակցում է իր քայլերի այս հակասականությունը և «Իրական Հայաստանի» գաղափարախոսության իր՝ ներքին կամ այլոց՝ արտաքին մտասևեռումն իրականացնելու ճանապարհին կարող էր որոշում ստորագրել ընդհանրապես Ազգային անվտանգության ռազմավարություն չունենալու մասին։
Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իր ներածական խոսքում առաջարկել է վերանայել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ արձանագրված արժեքային համակարգը և ազգային արժեքները, այնուհետև առաջարկել իր տարբերակը:
«Հայաստանը հայտնվել է դիվանագիտական միայնության, դիվանագիտական լքվածության մեջ. և ԱՄՆ-ը, և ԵՄ-ն, և ՌԴ-ն, բացի հայտարարություններից, որևէ այլ գործուն քայլ չեն անում։ Այս իշխանությունը տապալել է Հայաստանի դիվանագիտությունը, որի հետ ոչ դաշնակիցը, ոչ գործընկերները չեն կարող շփվել սրտացավորեն։ Արցախից հետո հաջորդ թիրախը Սյունիքն է. չկա Սյունիք, չկա Հայաստան»։