Գենետիկ ամրություն ունեցող ժողովուրդներին քանդում են՝ կտրելով արմատներից, հետո փոխում են նրա մշակույթը, սկսում են արժեզրկել, այնպես են անում, որ ուսուցիչները դառնում են շարքային։ Մեր ժամանակ հուզմունքով էինք խոսում ուսուցիչների հետ, իսկ այսօր պատկերը բոլորովին այլ է։ Հեռացնում են նաև խելացի, մտածող, հեղինակավոր մարդկանց, մեկուսացնում են հասարակությունից։ Իսկ եթե ասպարեզում չկա հուզականությունը, արվեստը, բարձր արժեքը, մարդն ի՞նչ է. առավոտյան գնում է աշխատանքի, ստամոքս է լցնում, գիշերը պառկում քնում է։