Այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ նախ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջ, ապա հիշեցրեց.
«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցադրմանը:
«Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար և դավաճանական քաղաքականության արդյունքում, և որը, ի տարբերություն ձեր որդի՝ Աշոտիկի, այսօր հանգիստ քաղաքակում շրջելու փոխարեն՝ ննջում է Եռաբլուրում: Երկրորդ՝ ժամանակին հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է, և վերջ. ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ և տարավ ձեր ասած Արցախ-Հայաստան աշխարհը պաշտպանելու: 44-օրյա պատերազմի օրերին մեր տղաները զոհվեցին այդ նույն Արցախ-Հայաստանը պաշտպանելիս: Այժմ դուք դեմքի նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին մեզ խաբել և չէին ասում այդ մասին: Եթե Արցախը Ադրբեջան էր, ինչո՞ւ մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում, Դուք տարաք և ոչ թե նախկինները»: