«Մի կողմից՝ Բաքվում սահմանվել է նշաձող, այն, թե Ղարաբաղ գոյություն չունի։ Այդ նշաձողը խաղաղության շուրջ գործընթացում Բաքվի համար ստեղծում է խնդիրներ։ Մյուս կողմից՝ Երևանն իր համար սահմանել է կարմիր գծեր և հասկանում է, որ այդ կարմիր գծերը հատելը քաղաքական հնարավորությունների սահմաններից դուրս է։ Երևանը խաղաղության մասին խոսում է՝ տակտիկական նկատառումներից ելնելով, որով Երևանը փորձում է ցույց տալ, որ տրամադրված չէ ռազմական գործողությունների»,- ասաց Բադալյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։