«Էդմոն Մարուքյանն այսօր հանդիսանում է այսօրվա դե ֆակտո իշխանության քաղաքականության կրողն ու այն առաջ տանողը։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը հղում անելուն, ապա, այդ նախընտրական ծրագիրը գրելիս որոշ աշխատանքների ես էլ եմ մասնակցել, և այդ կուսակցական ծրագիրը կարող է Էդմոն Մարուքյանի համար այսօրվա իրավիճակում չտեղավորվել»։