Երկու օր համացանցում շրջանառվում էր դեկտեմբերի 3-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի տված հարցազրույցը, որը նա տվել էր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու հարցով։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում Վոլկովն ասում է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական հենակետ պետք է տեղադրվի։ Սակայն, երեկ Արցախի գրեթե բոլոր ուժային կառույցները պաշտոնական հաղորդագրություն տարածեցին, նշելով, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։