Նիկոլ Փաշինյանը նման խայտառակ նշանակումներով շարունակում է իջեցնել Հայաստանի Հանրապետության՝ որպես պետական կազմավորման, նշաձողը․ յուրաքանչյուր հաջորդ նշանակում իր խայտառակությամբ լռեցնում է նախորդի առաջացրած աղմուկը։ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե ինքը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա ցանկացած մեկը Հայաստանում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։