Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։
Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում:
Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենաթաղ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը պատրաստել է ուղեցույցներ ռուսերեն և անգլերեն Հայաստանում բնակություն հաստատելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակ ունեցող անձանց և բիզնեսների համար։
Ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:
: Երթեւեկությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Մարտի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնք երեկ կեսօրից փակել էին Երևան-Սևան մայրուղին, մինչև լուսադեմ՝ 4։30, մնացել են այնտեղ՝ սպասելով, որ Կառավարությունից կարձագանքեն իրենց բողոքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:
Մարտի 23-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա ուղևորուհի Արմինե Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մարտի 24-ին, ժամը 03։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Մարտի 19-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Քաշունի ճանապարհին ստուգել են Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Մարտի 21-ին, ժամը 03.42-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մի տղամարդ զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից գողացել է փող և ծխախոտ:
Մարտի 21-ին, ժամը 20.25-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ նախկին ամուսինը ստիպողաբար իրենից վերցրել է 13000 ռուբլի, բջջային հեռախոսներ, անձնագրեր և իրեն ծեծի ենթարկելով՝ սպառնացել, թե կվնասի:
«Մեր դիրքորոշումը մոտավոր այսպիսին է՝ պետք է կարգավորվի, կա ձևաչափի խնդիր. միգուցե այդտեղ լինի առանց սննդի մատուցման տարբերակը: Սա քննարկում ենք մեր գործընկերների հետ, և գուցե այդ կարգավորումը մեղմի տնտեսական հետևանքը: Այսինքն, լինի միայն նարգիլե մատուցելու սրահ, ու մարդիկ իմանան, որ դա սննդի տեղ չէ, նարգիլե ծխելու տեղ է: Միգուցե ռեստորանը, որը նման ուղղվածություն է ունեցել, իր տարածքում առանձին նարգիլե սրահ ունենա: Արևելյան շատ երկրներում, օրինակ, առանձնացված է գործում. մարդն ինչ-որ մի տեղ ճաշում է, կողքի սրահը նոր նարգիլե ծխելու համար է»,- նշեց Վահե Գևորգյանը:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:
Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նշյալ աշխատանքին զուգահեռ, դեսպանությունը ողջ ծավալով իրականացնում է այլ գործառույթներ՝ լիարժեք կերպով մշտական կապ պահպանելով ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական գերատեսչությունների հետ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Medmedia.am-ին է ահազանգել Հայկուհի Խաչատրյանը և ասել, որ վաղ առավոտից իր բնակարանում քննիչները խուզարկություն են իրականացնում, ավելին, փորձում են իրենից փորձանմուշ վերցնել, որպեսզի ԴՆԹ նույնականացում իրականացվի։ Ըստ նրա՝ խուզարկությունը անօրինական է և ոչ ոք իրավունք չունի իր բնակարան ներխուժելու, առավել ևս խուզարկելու, այն էլ երեխաների ներկայությամբ։
«Հայաստանում տեղական մշակաբույսեր չեն աճեցնում, քանի որ բերքատվությունը ցածր է, շուտ հիվանդանում են, իսկ ծախսերը շատ են: Խոսքը սնկային, բակտերիալ հիվանդությունների մասին է և ոչ ցեցի»,- ասաց Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։
Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ և մի փոքր պակաս:
Գողության մասին հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում մոտ մեկ ամիս առաջ էր ստացվել: Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի տներից մեկին կից ավտոտնակից գողացել էին «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենա, մեղրով 20 լիտրանոց չորս ալյումինե տարա և որսորդական երկփողանի հրացաններ: Տանտերերն արտասահմանում էին: Առանձնատանը հետևող հարազատներն էին պարզել եղելությունն ու փետրվարի 22-ին ոստիկանություն դիմել: