Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահ է՝ թշնամին հարվածում է քաղաքներին ու գյուղերին, որովհետև ռազմաճակատում հանդիպում է համառ դիմադրության: Երեկ ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ թիրախավորել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Երկրորդ հարվածի պահին այնտեղ եղել են լրագրողներ:
Այսօր լուր տարածվեց, որ Արցախ գնալու ճանապարհին ձերբակալվել է Լևոն Երանոսյանը՝ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարը: «Հրապարակի» աղբյուրը նշել էր, որ Երանոսյանը ձերբակալվել է «դավաճանների» դեմ գործի շրջանակներում»:
«Պետք է տարբեր լրատվամիջոցներով խարդախության դեմն առնել. ճիշտ ենք արել, որ այս օրենքը բերել ենք». Անդրանիկ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:
Նիկոլ Փաշինյանի խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին․ ՈՒՂԻՂ
«Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ. ենթակա է սահմանափակումների». Հերիքնազ Տիգրանյան
«Բոլորս լավ գիտենք, թե որոշ լրատվականներ ինչպիսի քայքայիչ գործունեություն են իրականացնում». Արփի Դավոյան
«Հրապարակը» թերթը գրել է. «Դավաճանների փնտրտուքն» անհասցե չի լինելու․ մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, որը ռազմական գործողություններին է մասնակցել, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են»:
«Իսկ ո՞վ է որոշելու` հիմա ԱԹՍ խոցելու մասին տեղեկությունը խուճապ տարածո՞ղ է, թե՞ ոչ». Կարեն Սիմոնյան
«Ունենք բարձրաստիճան պաշտոնյա, որը բանակին վնաս հասցնող հայտարարություն է արել, հիմա ինչ է՝ նրա խոսքը քննադատելի չէ՞». Անի Սամսոնյան
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ դուրս է եկել Ոստիկանության Արաբկիրի բաժնից։
Տաթևիկ Հայրապետյանը ստեղծված իրավիճակի մասին՝ ՈւՂԻՂ
«Եթե հիմա քննադատեմ քաղաքապետին, պետք է ենթարկվեմ քրեական պատասխանատվությա՞ն». Գևորգ Գորգիսյան
Արա Վդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրավիրվել եմ Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գնում եմ…»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am կայքի դեմ հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազություն և դարձյալ՝ զրպարտության համար։ ԱԺ պատգամավորին պատկանող կայքը փորձել է արատավորել երկրորդ նախագահին՝ հրապարակելով սուտ տեղեկություն և փորձելով մեծ հնչեղություն տալ, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ։
«Նախապատրաստվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա։ Այսօր ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ նախապատրաստում է երկու նախարարների այցը Մոսկվա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:
Նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 աթս, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում են ընդգրկված ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքների նախագծեր։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում»։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից Հրթիռակոծվեց Ստեփանակերտը»։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ով օգնել է ադրբեջանական գնդակոծության արդյունքում վիրավորված ֆրանսիացի լրագրողին:
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե Բաքուն և Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը, գրում է Asbarez-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել, որ հեռուստաբանավեճերի հաջորդ փուլը վիրտուալ ձեւաչափով անկացվելու դեպքում Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի թեկնաթու Ջոզեֆ Բայդենը կանխապես կիմանա բանավեճի համար պատրաստված հարցերի պատասխանները։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ոստիկանություն, սա ի՞նչ է։ Էսպիսի բան թույլատրելի՞ է։ Բա երեկ ասում էիք՝ միասնություն, բան, երկու կողմերի հետ էլ զրուցում ենք, որ պառակտումներ չլինեն։
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: