Քաղաքական վերնախավն էլ, իր կողմից, ծրագրված աջակցում է ազգային զարթոնքին, կրոնական, ազգամիջյան հանդրուրժողականությանը, արդի կրթական ստանդարտներին, մշակութային արժեքներին հաղորդակցմանը: Այս օրերին, տեսե՛ք ինչ ջերմությամբ են նրանք վերաբերվում միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացմանը: Բոլորի շուրթերին է՝ «Astana Expo 2017»:
Հայաստանից արտահանման ամենափոքր ծավալն ունեցել են կենդանական և բուսական ծագման յուղերը և ճարպերը՝ 42.6 հազար դոլար:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:
Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:
Մինչ օրս օրենսդրորեն սահմանված չեն եղել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները: Այդ բացը լրացնելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանելու մասին որոշման նախագծին։
Դալմա Ինվեստ ընկերությունը, որին պատկանում է երևանյան Dalma Garden Mall առևտրային կենտրոնը, 2016 թվականին ունեցել է 1.8 մլրդ դրամի շահույթ
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև 2017թ. ապրիլի 13-ին ստորագրվել […]
Դիտարկմանը, թե պատժամիջոցների շեշտը դրված է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, նախարարն ասաց, որ այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, և այս պահին դեռևս մեծ մտահոգություններ ինքը չի տեսնում:
Վահրամ Միրաքյանն այսօր ֆեյսբուքի իր էջում նշել է, որ բանանի պահման համար նախատեսված իրենց սառնարանների վրա գիշերը ծծմբական թթու են լցրել։
«Պետք է հասկանանք, թե էներգետիկ անվտանգության տեսակետից ինչ կարելի է անել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն, ունենալով Հայաստանում մասնաճյուղային ամենալայն ցանց՝ 67 մասնաճյուղ, առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին, դրանով զգալիորեն հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ […]
Ստվերի դեմ պայքարի և հարկային կարգապահության արդյունավետության բարձրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի շարունակական միջոցառումների ու վերլուծությունների արդյունքում վեր են հանվում ռիսկային տնտեսվարողների տվյալները և ի հայտ եկած ռիսկերի հիման վրա իրականացվում են թիրախային հսկողական միջոցառումներ:
Բանկն գործունեության ընթացքում թույլ է տվել օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ՝ կապված փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի հետ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 29.2%-ը (822 մլն դոլար) բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է հանքի շինարարությունը՝ թռչի թռիչքի բարձրությունից։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար մշակված 17 ենթաօրենսդրական ակտերից ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 13-ը:
Ինչ ենք արտահանել այս տարվա առաջին կիսամյակում և որ ապրանքախմբերի հաշվին է ապահովվել արտահանման աճը։
Սերժ Չուրուկը (Չուրուկջյան) ծնվել է 1937թ. Մարսելում, որտեղ նրա ծնողները Թուրքիայից էին տեղափոխվել 1922թ.՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից: Ապագա գործարարը փայլուն կրթություն է ստացել Պալեզոյի Պոլիտեխնիկական դպրոցում (l’École polytechnique)՝ ռազմական տեխնիկայի ինժեներ մասնագիտությամբ:
Ֆիննական «Componenta» ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է հեռանալ Թուրքիայից: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում գտնվող իր ներկայացուցչությունն ընկերությունը վաճառել է «Döktaş Metal»-ին՝ 1 եվրոյի դիմաց:
Համաշխարհային տնտեսական ֆորումի պատրաստած այս տեսանյութում ներկայացված են աշխարհի 500 խոշորագույն ընկերությունները։ Յուրաքանչյուր ընկերություն ներկայացված է 1 առանձին կապույտ շրջանակով։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ի թիվս միջազգային մի շարք պատվիրակությունների՝ Թեհրան է ժամանել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է Irna գործակալությունը, Տիգրան Սարգսյանին ընդունել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.:
2016 թվականի արդյունքներով՝ մեր դիտարկած 4 ընկերություններից ամենամեծ հասույթը ունեցել է ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆը՝ շուրջ 59.5 մլրդ դրամ
«Նախորդ տարվա նոյեմբերին և մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ այցելեց Արաբական Միացյալ Էմիրություններ: ՀՀ Նախագահի և ԱՄԷ վերնախավի միջև տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը եղել է և մնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում և հենց այս պայմանավորվածությունների համար տարվում են ակտիվ աշխատանքներ, որոնք հուսով եմ շուտով կբերեն դրական արդյունքների»:
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը:
«Ցավոք, պետք է նշենք, որ ոչ բոլոր դեսպանություններում է, որ դիվանագետների հաստիքակազմը բավարար է ունենալու առանձին մասնագետներ տնտեսական առևտրային հարցերով զբաղվելու համար»: