Արդշինբանկ․ ֆիզիկական անձանց վարկերի գծով տույժերի և տուգանքների ներման մասին

Ողջունելով ՀՀ կառավարության որոշումը` Արդշինբանկը տեղեկացնում է, որ շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ, այդ թվում՝ կուտակված տույժերի և տուգանքների ներման հնարավորությամբ, արդեն իսկ բարելավված պայմաններով:

Մինչև 31.05.2018թ-ը ներառյալ «անհուսալի» դասակարգված վարկերի գծով պարտավորությունները պայմաններով սահմանված չափով մարելու դեպքում դրանց դիմաց հաշվարկված տույժերը և տուգանքները կներվեն ամբողջությամբ:

Բանկն առաջարկում է վարկերի վերակառուցման պայմաններ նաև 90 օր և ավելի ժամկետանց պարտքեր և մասնակի մարման հնարավորություն ունեցող բոլոր վարկառուներին:

Վարկերի տույժերի և տուգանքների ներման և վերակառուցման համար դիմելու գործընթացին և պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել www.ardshinbank.am կամ զանգահարել 012 22 22 22 հեռախոսահամարով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031