Սպիտակ տան ղեկավարը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է նաև «Գազայի քաղաքացիական բնակչությանը կենսականորեն կարևոր օգնության հոսքն ավելացնելու նախաձեռնությունները»։
Անթույլատրելի է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։
Չափազանց վտանգավոր կլինի ունենալ անկայուն, ոչ բավականաչափ բարեկեցիկ, տնտեսական զարգացում չունեցող հարևաններ:
2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ մարտին կազմելով -0.7%:
Կոլումբիայի համալսարանի հարյուրավոր ուսանողներ էլ անտեսել են ցույցը դադարեցնելու համար ղեկավարության նշած վերջնաժամկետը, հետևաբար, նրանց կարգելվի մասնակցել դասերին և ավարտել կիսամյակը։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:
ԱԺ նիստում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 130 պատանդ։
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Ռուսական կողմը Օդեսային հասցրած հարվածի մասին մեկնաբանություն չի արել։
ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան՝ 2023 թվականի զեկույցում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների եւ սպառնալիքների մասին ուշագրավ անդրադարձներ կան:
Հանրային հեռուստաընկերության 2-րդ լրատվական ալիքը կսփռվի նաև մարզերում
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ խոշտանգումներին եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքին կամ պատժին ու այլ նույնատիպ չարաշահումներին։
«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանն է։
Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել:
Արմավիր-Գյումրի ճանապարհը փակելու ժամանակ երեկ հենց նման իրավիճակի ականատեսը դարձանք, երբ քաղաքացիներից մեկը Գեղամ Մանուկյանին էր մեղադրում երկրին վնաս տալու համար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:
Ըստ պետական վիճակագրության, Հայաստանի տնտեսությունը կրկին բուռն աճի ցուցանիշներ ունի։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15,3 %, իսկ տարվա սկզբից սկսած, ավելի ճշգրիտ՝ հունվար-մարտ ամիսներին՝ 14,3 %
Շրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում. օրենքի նախագիծ
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ու կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեեւ նախորդ տարի՝ քաղաքացու վրա թքելուց հետո, այդպես էլ մնաց անպատիժ, բայց նրա մասնակցությամբ այդ սկանդալային միջադեպը հայտնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում:
Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները. Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Դու մեր բոլորի մայրիկն ես, ցավդ տանեմ. Բագրատ սրբազանը` կիրանցեցի տիկին Ալվարդին
Պետական եւ համայնքային մարմինները ֆեյսբուքյան էջեր են պահում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում, գովազդում իրենց եւ տվյալ կառույցի ղեկավարին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օրերս հայտարարել է, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ
Եթե սահմանն եք վերարտադրում, ինչո՞ւ նույնը չեք անում նաև այլ մարզերում. Ռուստամյանը՝ ՔՊ-ին
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան
Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ սահմանը լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը, այսինքն՝ ում զորքը որտեղ կարողանում է կանգնել, այնտեղ էլ սահմանն է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին:
Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին, որ ներկայանա Հակակառուպցիոն դատարան եւ հարցաքննվի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով: