Հրանտ Բագրատյան
Ծնվել է 1958թ. hոկտեմբերի 18-ին Երևանում:
1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկա ֆակուլտետը: Տնտեսագետ-ճարտարագետ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
1981-1982թթ. աշխատել է «Քիմռեակտիվ» ՀՄ տնօրենի տեղակալ: 1983-1985թթ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ, 1986-1990թթ.` գիտաշխատող, բաժնի վարիչ: 1991թ. սեպտեմբեր-1991թ. նոյեմբեր եղել է ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար: 1993-1996թթ.` ՀՀ վարչապետ: 1998- 2006թթ.` Երևանի կոնյակի գործարանի փոխնախագահ և մարդկային ռեսուրսների ու խաղողի գնումների գծով տնօրեն: 2007թ. դասավանդում է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում: 2008-2010թթ. եղել է Կիևի միջազգային հարաբերությունների համալսարանի, 2010-2012թթ.` Կիևի բանկային գործի համալսարանի դասախոս:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգայի կոնգրես» կուսակցությունների դաշինքից: «Ազատություն» կուսակցության նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: