Արմեն Զաքարյան
Ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 1-ին, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1991-1994թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում որպես թարգմանիչ, ապա լրագրող: 1995-1996 թթ. թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, 1996-1997թթ. աշխատել է «Երևան» տեղեկատվական կենտրոնում: 1997-2000թթ. աշխատել է «Առավոտ» օրաթերթում, 1998-2006թթ. «Ազատություն» ռադիոկայանի Երևանի և Պրահայի բյուրոներում: Հարցազրույցներ է ունեցել տարբեր երկրների, մասնավորապես՝ Հարավային Կովկասի երկրների նախագահների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: 1997-ից սկսյալ Եվրոպայի խորհրդի հրավերով պարբերաբար լուսաբանել է Հայսատանի՝ Եվրոպային խորհրդին ամդամակցելու գործընթացը: 2002թ. ավարտել է Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի (LSE) եռամսայա դասընթացը՝ պաշտպանելով դիպլոմային աշխատանք՝ «BBC-ն և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը» թեմայով:
2004թ. Ստրասբուրգում իրականացրել է քառամսյա հետազոտություն «Մամուլի ազատության խնդիրները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով: Ավարտել է Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը: 2005 թվականին հիմնադրել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ):
ՔԴԵԴ-ի հիմնադիր տնօրենն է, Քաղաքական դասընթացների եվրոպական դպրոցների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: