Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:

«Սինքֆիլդի» գավաթի խաղարկության 3-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի:

Այս տուրից հետո Արոնյանը, Գրիշչուկը, Կարլսենը և Մամեդյարովը 3 հնարավորից ունեն 2-ական միավոր և կիսում են 1-4-րդ տեղերը:

Սենթ Լուիսի մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս