Որքան են արտահանում Հայաստանի մարզերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 165.2 մլն ԱՄՆ դոլար, որը 20%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշին։
ՀՀ Վիճակագրական կոմիտեն ներկայացնում է նաև արտահանման մարզային բացվածքը, որով երևում է, թե արտահանվող ապրանքները որ մարզերում են արտադրվել։
Արտահանման 42%-ը՝ 489 մլն դոլար, բաժին է ընկնում մայրաքաղաքին։
Մարզերի մեջ ամենախոշոր արտահանողը Սյունիքն է։ Տարվա առաջին կիսամյակում այս մարզից արտահանվել է 230.8 մլն դոլարի ապրանք (գրեթե ամբողջությամբ հանքարդյունաբերական արտադրանք), որը ընդհանուր արտահանման 19.8%-ն է։
Արմավիրի մարզն ապահովել է ՀՀ արտահանման 12.5%-ը (145.4 մլն դոլար), Լոռու մարզը՝ 12.2%-ը (141.7 մլն դոլար), որոնց հաջորդում են Արարատը, Կոտայքը և Տավուշը։
Մնացած 4 մարզերը միասին վերցրած (Գեղարքունիք, Շիրակ, Վայոց ձոր և Արագածոտն) ապահովել են ընդհանուր արտահանման 1.3%-ը։