Բաժիններ՝

Իլոն Մասքը գանգատվել է, որ շաբաթական աշխատում է 120 ժամ

Tesla բարձրտեխնոլոգիական ընկերության հիմնադիր Իլոն Մասքը գանգատվել է գերհոգնածությունից:

New York Times թերթին տված հարցազրույցում Մասքը հայտարարել է, որ վերջին ժամանակներս աշխատել է շաբաթական 120-ական ժամ եւ յոթ օրից ավելի արձակուրդ չի վերցրել 2001 թվականից ի վեր, երբ նա ստիպված էր երկարատեւ արձակուրդ վերցնել միայն այն բանի համար, որ հիվանդացել էր մալարիայով:

«Եղել է, որ ես ֆաբրիկայից չեմ հեռացել երեք-չորս օր անընդմեջ»,- ասել է Մասքը հրատարակությանը, որը նշում է, որ զրույցի ընթացքում ձեռնարկատերը մերթ ծիծաղում էր, մերթ սկսում էր լաց լինել:

Մասքի խոսքով՝ երբ հունիսի 28-ին լրացավ իր 47 տարին, ինքն աշխատավայրում անցկացրեց բոլոր 24 ժամերը: «Ողջ գիշերը, չեն եղել ոչ ընկերներ, ոչինչ»,- ասել է նա՝ դժվարությամբ արտաբերելով բառերը:

Մասքը New York Times-ին հարցազրույց է տվել այն միջադեպերի ֆոնին, որոնք վերջին ժամանակներս հետապնդում են նրա հիմնադրած ընկերությանը:

Այս շաբաթ արժեթղթերի եւ շուկաների գծով ԱՄՆ-ի հանձնաժողովը Tesla-ին ծանուցագիր է ուղարկել՝ պահանջելով պարզաբանել ընկերությունը մասնավոր դարձնելու Մասքի պլանները: Նաեւ հայտնի է դարձել, որ Tesla-ի նախկին աշխատակիցը բողոքագիր է ներկայացրել հանձնաժողովին, որում պատմել է, թե ընկերության ձեռնարկություններից մեկում ծաղկում է թմրառեւտուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս