Քաղաքացին սպառնացել է ռումբ տեղադրել «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները մարդկանց տարհանում են
Օգոստոսի 15-ին` ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի «Սիլաչի» հյուրանոցում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Փրկարարները մարդկանց տարհանում են հյուրանոցից: