Դոլարի փոխարժեքը 2016 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել է 68 ռուբլու նշագիծը
Օգոստոսի 13-ին Մոսկվայի բորսայի բացումից հետո դոլարի փոխարժեքն ավելացել է 94 կոպեկով եւ հասել 68,66 ռուբլու՝ 68 ռուբլու նշագիծը գերազանցելով 2016 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են սակարկությունների տվյալները:
Եվրոյի փոխարժեքը սակարկությունների սկսվելուց հետո ավելացել է 90 կոպեկով եւ կազմել 78,15 ռուբլի: Վերջին անգամ եվրոպական արժույթը 78 ռուբլուց բարձր է եղել 2018 թվականի ապրիլի 11-ին:
Ռուբլին լուրջ ճնշման տակ է մի քանի օր շարունակ: Օգոստոսի 10-ին դոլարը գերազանցեց 67 ռուբլու հոգեբանորեն կարեւոր նշագիծը:
Վեջին օրերին արժութային շուկայի անկայունությունը եւ ռուբլու թուլացումը արձագանքն է ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ նորություններին: