Ուշադրություն․ 7 հիմնական վիտամին, որոնք հարկավոր են 40-անց յուրաքանչյուր կնոջ
Նորմալ աշխատանքի համար օրգանիզմին վիտամիններ են հարկավոր։ Fithacker.ru-ն ներկայացրել է 7 վիտամին և հանքանյութ, որոնք հարկավոր են յուրաքանչյուր կնոջ 40 տարեկանից հետո։
Վիտամին B12։ Այս վիտամինն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի, արյան շրջանառության, մկանների համար։ Օրվա ընթացքում խորհուրդ տրվող չափաբաժինը 2,4 մգ է։
Կալցիում։ Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ կանայք սկսում են մեծ քանակով կալցիում կորցնել։ Օրգանիզմում նվազում է էստրոգենի մակարդակը, ինչը հանգեցնում է կալցիումի մակարդակի նվազեցման։ Սա իր հերթին՝ առաջացնում է ոսկորների հետ կապված խնդիրներ, հիվանդություններ, այդ թվում՝ օստեոպարոզ։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է հավելումներ օգտագործել, ինչպես նաև սննդակարգ ներառել կալցիումով հարուստ մթերք՝ քունջութ, պանիր, նուշ, բրոկոլի, սպանախ։
Վիտամին D: Այս վիտամինի անբավարար քանակը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի, դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների և այլն։ Վիտամին D-ն օգնում է նաև օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը։
Մագնիում։ Օգնում է կարգավորել արյան ճնշումը, կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի առաջացումը։ Այս հանքանյութը նպաստում է նաև նյութափոխանակությանը։
Օմեգա-3 ճարպաթթուներ։ Այս ճարպաթթուները չափազանց կարևոր են օրգանիզմի համար, քանի որ օգնում են կանխարգելել վաղաժամ ծերացումը, ապահովում են ճարպերի այրումը, նպաստում սրտի և անոթների առողջությանը։
Կալիում։ Կալիումն անհրաժեշտ է արյան ճնշման կարգավորման համար։ Սննդակարգ ներառեք բանան, քաղցր կարտոֆիլ, լոբի, ոսպ։ Հավելումներ օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել, դրանք պետք է նշանակվեն բժշկի կողմից, իսկ ընդունումը պետք է հսկվի նրա կողմից։
Պրոբիոտիկներ։ Սրանք կարևոր նշանակություն ունեն աղիների աշխատանքի համար, լավացնում են նյութափոպանակությունը, նպաստում քաշի նվազեցմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը