Ֆրանսիացի սննդաբանի 12 կանոններ, որոնք օգնում են կորցնել քաշն առանց դիետայի
Ֆրանսիացի Անրի Շենոն լեգենդ է նրանց շրջանում, ովքեր հետևում են իրենց սննդակարգին ու առողջությանը։ Կիրառիր սնվելու նրա կանոններն ու նիհարիր։
1. Ուտելուց առաջ խմիր։ Ախորժակը և կերակուրի չափաբաժինները նվազեցնելու համար ուտելուց առաջ մի բաժակ տոմատի հյութ կամ հանքային ջուր խմիր։
2. Խնձոր կեր։ Ուտելուց առաջ մեկ խնձորը հանգստացնում է նյարդերը, լցնում ստամոքսդ, լավացնում մարսողությունդ։
3. Աղը բացառիր քո սննդակարգից, քանի որ այն ջուրը պահում է օրգանիզմում։
4. Աշխատիր շատ ու արագ քայլել, բաց մի թող աստիճանները ոտքով բարձրանալու հնարավորությունը։
5. Հնարավորության դեպքում քայլիր մաքուր օդում։ Թթվածինն ու արևի լույսն ակտիվացնում են օրգանիզմում փոխանակման պրոցեսները։
6. Ամեն շաբաթ բեռնաթափման օրեր հայտարարիր կամ կեֆիրով, կամ ցածր կալորիականություն ունեցող մրգերով։
7. Խուսափիր սթրեսային իրավիճակներից։
8. Ամեն օր նախաճաշիր։ Այն օգնում է օրգանիզմին հագենալ ու երեկոյան ավելի քիչ չափաբաժիններ ուզել։
9. Ամեն անգամ ուտելիս սնունդիդ մեջ սպիտակուց ավելացրու։ Դա կօգնի հագեցնել օրգանիզմը երկար ժամանակով, ու դու չափից ավելի չես ուտի։
10. Պլանավորիր քո սննդակարգը ու խանութ գնա հատուկ ցուցակով։
11. Ուտելուց հետո մի բաժակ անանուխի թեյ խմիր։ Դա կօգնի մարսողությանը։
12. Կաթնային շոկոլադը փոխարինեք սևով, քանի որ այն 11%-ով քիչ է ճարպ պարունակում։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը