Ֆրանսերենի իմացությունն իրապես կարող է անսպասելի լայն հեռանկարներ բացել ձեր առջև
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության
գագաթաժողովին ընդառաջ iCAN ընկերությունը, որը հանդիսանում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպություն թողարկել է «Ֆրանսերենի առաջին ուղեցույց» անվամբ բջջային հավելված Android հարթակի համար, որը հնարավորություն է տալիս առաջին, սակայն հաստատուն քայլ ֆրանսերեն լեզվի ուսուցման ճանապարհին։
Այն հիմնված է առավելագույն արդյունավետ մեթոդների (ներառյալ հայտնի շվեդ
պոլիգլոտ Էրիկ Գուներմարկի նվազագույն ակտիվ բառապաշարի) եւ բազմաթիվ
մարդկանց, այդ թվում նաև այս հավելվածի ծրագրավորողների, իրական փորձի
վրա։
Այս պարզ, հասարակ, սակայն առանցքային և արդյունավետ հավելվածը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր հիմնականում չափահաս տարիքում և առանց նախնական փորձի որոշել են ծանոթանալ և առաջին կարևոր քայլը կատարել ֆրանսերենի ուսուցման նպատակով։
Խոսքը վերաբերում է գործարարներին, լրագրողներին, պետական ծառայողներին, գիտության և մշակույթի աշխատողներին, ովքեր կարիք ունեն շփվել ֆրանսիախոս կոլեգաների հետ, սակայն քիչ ժամանակ ունեն կանոնավոր դասընթացներ անցնելու համար։ Մյուս կողմից նրանք նախընտրում են առավել ինքնուրույնութուն և սեփական ժամանակացույցի ազատ պլանավորում։
Այն բացարձակապես անվճար է, առանց գովազդի և չի հետապնդում որևէ տնտեսական շահ:
Նախաձեռնության բուն նպատակը հայկական շրջանակներում ֆրանսերենի մասսայականացումն է։ Այս քայլով նախաձեռնության հեղինակները ցանկանում են իրենց լուման ներդնել Ֆրանկոֆոնիայի գաղափարների քարոզման հարցում և մեր հայրենակիցներին քաջալերել էլ ավելի համարձակ գործել այն ահռելի տարածքում, ուր ֆրանսերենը տիրապետող լեզու է (84 երկրներ բոլոր մայրցամաքներում)։
Պրակտիկ տեսանկյունից այս կարճ ժամանակահատվածում այն լրացուցիչ փորձ էր փրկելու հեղինակությունը մի երկրում, ուր բնակչության ընդամենը 0.30% է տիրապետում Ֆրանսերենին։
Մեր հավելվածի շնորհիվ բոլոր այն շահագրգիռ անձիք, ովքեր մասնակցելու են գագաթաժողովի աշխատանքներին կփորձեն այս կարճ ժամանակատվածում որոշ առանցքային գիտելիքներ ձեռք բերել, ինչը թույլ կտա գագաթնաժողովի հյուրերի հետ 2-3 բառ փոխանակելու նպատակով թարգմանիչ չփնտրել։
Մեծ մոլորություն է կարծել, որ ֆրանկախոսի հետ կարելի է շփվել անգլերենով։ Որքան էլ թվա տարօրինակ ֆրանկախոս երկրների մեծ մասում աքսիոմա է, որ միջազգային միակ լեզուն ֆրանսերենն է։
Ուստի ապավինել անգլերենի իմացությանը մեծ թյուրիմացություն է։
Մաղթում ենք հաջողություն ֆրանսերենի ուսուցման ճանապարհին։
Ֆրանսերենի իմացությունը իրապես կարող է անսպասելի լայն հեռանկարներ բացել ՁԵՐ ԱՌՋԵՒ։