Բաժիններ՝

Ճապոնիան կարող է ժամանակը երկու ժամով առաջ տալ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար. Kyodo

Ճապոնիայի կառավարությունը քննարկում է 2020 թվականին Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակամիջոցում ամառային ժամանակի անցնելու հնարավորությունը: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։ Ընդգծվում է, որ քննարկվում է Խաղերի ժամանակ ժամացույցը երկու ժամով առաջ տալու հնարավորությունը:

Նշվում է, որ երկրի իշխանություններն այս կերպ հույս ունեն թեկուզ փոքր-ինչ լուծել Տոկիոյում հյուծող ամառային տապի հարցը, որը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ թարմ օդում ելույթ ունեցող մարզիկների համար:

Միեւնույն ժամանակ այս հարցի շուրջը կարծիքների միասնություն չկա. կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ երկրի կառավարության առանձին անդամներ երկյուղ են հայտնել, որ ամառային ժամանակի անցումը կարող է խառնաշփոթություն մտցնել տեղացի բնակչության տնտեսական եւ սոցիալական կյանքում: Ճապոնիան ամառային ժամանակի անցնելուց հրաժարվել է ավելի քան 60 տարի առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս